ArtSTEM վարժարանի ուսուցիչը՝ «Ռոբոտների հաքաթոն»-ի հաղթողների լավագույն եռյակում…

ArtSTEM վարժարանը հպարտությամբ ներկայացնում է իր ճարտարագիտության և տեխնոլոգիայի ուսուցիչ Մհեր Կնյազյանի հերթական ձեռքբերման մասին։ 
Մհեր Կնյազյանը թիմով մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «Ռոբոտների հաքաթոն» մրցույթին և զբաղեցրել պատվավոր 2-րդ հորիզոնականը։ 
Այս հաջողությունը վկայում է նրա մասնագիտական բարձր պատրաստվածության, նորարար մտածողության և տեխնոլոգիական զարգացմանը նվիրված աշխատանքի մասին։ 
Վստահաբար,նա շատ լավ օրինակ է իր սաների համար: Մեր սաները բանիմաց ու հուսալի ձեռքերում են…


Շնորհավորում ենք սիրելի Մհեր Կնյազյանին և մաղթում նորանոր հաղթանակներ…

