Բարի՛ գալուստ ԱրտՍՏԵՄ վարժարան՝ գիտելիքի, ստեղծագործության և նոր հնարավորությունների աշխարհ։
Սիրելի՛ առաջին դասարանցիներ, թող ձեր դպրոցական տարիները լինեն գունեղ ու անհոգ, լի՛ ժպիտներով, հետաքրքիր դասերով, գեղեցիկ հիշողություններով և մեծ ու փոքր հաղթանակներով։
Թող ԱրտՍՏԵՄ վարժարանը դառնա ձեր երկրորդ տունը՝ այն վայրը, որտեղ դուք կսովորեք երազել, ստեղծել, ընկերանալ և հավատալ ձեր ուժերին։
Սիրելի՛ փոքրիկներ, թող ձեր առաջին քայլը դեպի դպրոց լինի վստահ, լուսավոր ու երջանիկ, իսկ ձեր առջև բացվող ճանապարհը՝ լի՛ նոր գիտելիքներով, բացահայտումներով և հաջողություններով։
Այս գեղեցիկ օրվա առթիվ շնորհավորում ենք ԱրտՍՏԵՄ վարժարանի ողջ աշխատակազմին, բոլոր սաներին, ծնողներին և մանկավարժներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Թող նոր ուսումնական տարին մեր վարժարան բերի նորանոր ձեռքբերումներ, ստեղծագործ գաղափարներ, ուրախ պահեր և բազմաթիվ հաջողություններ։
Թող յուրաքանչյուր սանի դպրոցական ճանապարհը լինի լուսավոր, հետաքրքիր ու ոգեշնչող։
