ԱրտՍՏԵՄ վարժարանի ուսուցիչներն ուսումնական արձակուրդների ընթացքում ևս ակտիվորեն շարունակել են իրենց մասնագիտական զարգացումը՝ մասնակցելով և կազմակերպելով տարբեր թեմաներով սեմինարներ ու մասնագիտական քննարկումներ։ Սեմինարների ընթացքում անդրադարձ է կատարվել ժամանակակից կրթական մոտեցումներին, դասավանդման նորարարական մեթոդներին, թվային գործիքների կիրառմանը և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ Հանդիպումները նպաստել են մասնագիտական համագործակցության ամրապնդմանը, նոր գաղափարների ձևավորմանն ու փորձի փոխանակմանը։ Որակյալ կրթության հիմքում շարունակական սովորող և զարգացող ուսուցիչն է։
1.ՏՀՏ գործիքների կիրառությունը ուսումնական գործընթացում (սեմինարավար՝ Ա.Նալբանդյան)
2.Արհեստական բանականության կիրառությունը ուսումնական գործընթացում (սեմինարավար՝ Հ․ Ալեքսանյան)
3.Համագործակցային ուսուցում (սեմինարավար՝ Ա. Եկմալյան)
4.Սոցիալական հմտությունների դերը սովորողների կարողունակությունների ձևավորման մեջ (սեմինարավար՝ Ա.Եկմալյան):5. Հանրակրթական պետական չափորոշիչ (սեմինարավար՝ Լ․ Ավետիսյան)։