«ԱրտՍՏԵՄ» վարժարանի սաները՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի աշխատաժողովում
    Նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը նախաձեռնել էր աշակերտական աշխատաժողով, որին պրոֆեսոր Էդիկ Մինասյանի և Պատմության ֆակուլտետի դասախոս Բաբկեն Ղազարյանի ղեկավարությամբ մասնակցում էին Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներ։
Աշխատաժողովին իրենց զեկուցումներով հանդես եկան «ԱրտՍՏԵՄ» վարժարանի 8-րդ և 9-րդ դասարանի սաները:
«Լավագույն զեկուցող» անվանակարգին արժանացան Մարինա Դավթյանը և Արևիկ Միքայելյանը