2021 թ. ապրիլի 17-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը: «ArtSTEM» վարժարանի պատմության ուսուցչուհի Թեհմինե Մարտոյանի նախաձեռնությամբ դասընթացին մասնակցեցին նաև «ArtSTEM» վարժարանի 8-րդ դասարանի սաները, ինչպես նաև Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմենուհի Եկմալյանը: Դասախոսություն կարդաց Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ, աստվածաբան-ցեղասպանագետ, պատմ. գիտ. թեկնածու Շուշան Խաչատրյանը «Հարրի Փոթթերը, քրիստոնեության սահմանապահն ու Մեծ եղեռնը» թեմայով: Դասընթացին ներկա էին նաև Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտները: