Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ArtSTEM վարժարանի սաները որոշեցին գրքեր նվիրել City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ /Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia/ բարեգործական հիմնադրամի շահառուներին եւ մանկական ուռուցքաբանության եւ արյան քաղցկեղի կենտրոնին, որ բուժում ստացող երեխաներն էլ անմասն չմնան այդ տոնից։
Սաները մեր շատ սիրելի հոգեբան ՝ Էլեն Դավթյանի հետ այցելեցին և նվիրեցին գրքերը՝ համալրելով կենտրոնի գրադարանը։
Հանդիպեցին ու զրուցեցին հիմնադրամի տնօրեն՝ Տիկին Դեմիրճյանի հետ, ստացան խրախուսական նվերներ ու դարձան City of smile բարեգործական հիմնադրամի հերոս։