#STEAM_կրթության առանցքային կողմերից մեկը միջառարկայական կապի պահպանումն է։ Ի՞նչ է դա իրենից ներկայացնում։
Մի դասաժամի ընթացքում երեխաների ուսումնասիրած թեման ամրապնդվում է մյուս առարկաների ժամանակ։
«Երկրի մակերևույթի հիմնական ձևերը, լեռներ և հրաբուխներ» թեմայի շրջանակներում #Engineering (#ճարտարագիտություն) առարկայի դասաժամին սաները պատրաստել են հրաբուխի մակետ, իսկ #Science (#գիտություն) առարկայի դասաժամին՝ կատարել են հրաբուխի առաջացման գիտափորձ։
Աշակերտները նախագծել են երկրի մակերևույթի որևէ ձև և ավազով կառուցել են այն։ Իրենց կառուցած լեռների վրա ցույց են տվել լեռան ստորոտը, լանջը և գագաթը, որոշել են , թե որն է լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։
Ուսուցիչը բացատրել է, թե ինչ է լավան, ինչպես և ինչու է առաջանում այն։