Artstem College

STEAM

#STEAM-ը ստեղծում է ուսուցման այնպիսի միջավայր, որում բոլոր աշակերտները կարող են ներգրավվել և իրենց ներդրումն ունենալ։

Ի տարբերություն կրթության ավանդական մոդելների, STEAM կրթությունը միավորում է առարկաները` պահելով դասերի միջև տրամաբանական կապը։

Այս ամբողջական մոտեցման արդյունքում աշակերտների ուղեղի 2 կիսագնդերը միաժամանակ աշխատում են հավասարաչափ։

STEAM-ը օգտակար է միջնակարգ դպրոցի աշակերտների համար բարձրագույն կրթություն ստանալիս հաջողությունների հասնելու համար, քանի որ գնալով շատանում են այն մասնագիտությունները, որոնք պահանջում են ունենալ STEAM հմտություններ։

STEAM ծրագրի կարևոր մոտեցումներից մեկն այն է, որ աշակերտները ոչ միայն սովորում են առարկան, այլև սովորում են` ինչպես պետք է սովորել, ինչպես հարցեր տալ, ինչպես փորձարկել, ինչպես ստեղծել։