ArtSTEM վարժարանի 1֊ին դասարանի սաների ոգևորությունն աննկարագրելի էր 🤩 #Science առարկայի դասաժամին երեխաներն իմացան՝ ինչ է ջրի շրջապտույտը։ 🌊 Ուսուցիչը պատմեց թեմայի մասին, հետո մուլտֆիլմ դիտեցին, ապա՝ գիտափորձ կատարեցին։Տարայի մեջ եռման ջուր լցրին, մեջը դատարկ սրվակ դրեցին ու հերմետիկ փակեցին։ Որից հետո վրան սառույցի մեծ կտոր դրեցին ու թողեցին մինչև դասի ավարտ։ Ջրի կատարած շրջապտույտի արդյունում դատարկ կոլբան լցվեց ջրով։ Երեխաները հասկացան, թե ինչպես ջուրը գոլորշացավ, ապա նորից վերածվեց ջրի։🤩