2020 թվականի համավարկը փորձություն էր բոլորիս համար։ Այդ պատճառով ArtSTEM վարժարանը, շարժվելով ժամանակի պահանջներին համաքայլ, ներդրեց մի շարք նորարարական լուծումներ։ Դրանցից մեկն էլ կրթական գործընթացի մեջ «Էլեկտրոնային ուսուցման հարթակի» ներմուծումն էր։
«Էլեկտրոնային ուսուցմա հարթակը» թույլ է տալիս ծնողներին ամենօրյա ռեժիմում հետեւել իրենց երեխաների գնահատականներին, հանձնարարություններին, ինչպես նաեւ ստանալ խմբային եւ անհատական ծանուցումներ։ Հարթակն ընձեռում է նաեւ մուտքի հնարավորություն դեպի թվային խմբային եւ համընդհանուր գրապահոց, նկարադարան եւ տեսադարան։
Աշակերտները հնարավորություն ունեն վերբեռնելու իրենց անհատական աշխատանքները նկարի, տեքստի, հոլովակի կամ այլ ֆայլի տեսքով։
Հարթակի միջոցով իրականացվում է ուսումնառության գործընթացի էլեկտրոնային մատենագրումը, կառավարումը եւ նյութերի կենտրոնացումը ինչպես դասատուների, այնպես էլ վարժարանի գործունեությունը համակարգողների։
«Էլեկտրոնային ուսուցման հարթակի» ներմուծումն է՛լ ավելի արդյունավետ է դարձրել ArtSTEM վարժարանում ուսուցման կազմակերպման գործընթացի կազմակերպումը։
«Էլեկտրոնային ուսուցման հարթակի» ներդրման գործընթացին աջակցել են «Ավռոմիկ» ընկրության ծրագրավորողները։
******
Avromic ընկերության մասին․
Ավռոմիկ ընկերությունը հիմնադրվել է 2014թ․։ Ըկերության թիմում են ինչպես 10+ տարվա փորձով, այնպես էլ շատ երիտասարդ եւ տաղանդավոր ծրագրավորողներ, որակի կառավարիչներ, ծրագրերի ղեկավարներ, եւ նրանցից յուրաքանչյուրը անխափան աշխատող համակարգի մի մասնիկ է։
Թիմը ստեղծել է բազմաթիվ միջպետական, պետական եւ կորպորատիվ նշանակության էլեկտրոնային կառավարման համակարգեր եւ մեծ կայքեր։