էրոզիա





Կատարել են էրոզիոն էֆեկտի հետազոտություն՝ խմբային աշխատանքի միջոցով։ Յուրաքանչյուր խմբի տրվել է մարդու սխալ տնտեսական գործունեության մի սցենար, ու ջրին հող ավելացնելով, սաներն ուսուցչի օգնությամբ հետազոտել են՝ ինչպես է յուրաքանչյուր սցենարի դեպքում աղտոտվում մոտակա ջրային ավազանը։ Սաներից յուրաքանչյուրն առաջարկել է խնդրի լուծման իր եղանակը,դրանք քննարկվել են՝ սկզբում աշխատանքային խմբում,ապա հետազոտող ողջ դասարանի հետ։