Artstem College

Հրաժեշտ Այբբենարանին

Ահա և վերջ, ArtSTEM վարժարանի ևս մեկ սերունդ հրաժեշտ տվեց այբբենարանին 📖📖 Այս տարի «Հրաժեշտ Այբբենարանին» խորագրով միջոցառումը տեղի ունեցավ Օշականում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում։ Սաները արտասանեցին մայրենիին և այբբենարանին նվիրված բանաստեղծություններ, երգեցին երգեր, մեջբերեցին հայտնի հայ և արտասահմանյան գործինչների խոսքերը` ուղղված հայոց լեզվին, ինչպես նաև հանդիսավոր կերպով երդվեցին ՍԻՐԵԼ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ։ Սաները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին։