Այցելություն Հայաստանի նկարիչների միություն
Մեր վարժարանի շնորհաշատ սաները

Օրերս Հայաստանի Նկարիչների Միությունում բացվեց 《Վերածնունդ》խորագրով մանկական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված էին նաև Art Stem վարժարանի 5-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Վարդանյանի աշխատանքները
։

Արվեստի նկատմամբ հետաքրքրություն Լիլիթը դրսևորել է դեռևս 3 տարեկան հասակում։
Լիլիթի դասընկերները ևս այցելեցին ցուցահանդես տեսնելու Լիլիթի ստեղծագործությունները
։


Սաների համար հատուկ էքսկուրսիա կազմակերպվեց։ Ներկայացվեցին աշխատանքները, մեթոդները, նյութերը։
Լիլիթի աշխատանքներն աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ, գույների բազմազանությամբ ու յուրահատուկ ճաշակով
։

Աղջկա աշխատանքներն են`









Ի դեպ, կերպարվեստի և կիրառական արվեստի բնագավառում Լիլիթն արդեն զգալի հաջողություններ է գրանցել։
Գնահատեք մեր տաղանդավոր աղջնակի աշխատանքները