Բյուրականի Աստղադիտարանի տնօրենի այցը ArtSTEM վարժարան

Օրերս աստղագիտական կրթական ծրագրի շրջանակներում ArtSTEM վարժարան այցելեց Բյուրականի Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Հանդիպմանը մասնակցեցին երկրորդից վեցերորդ դասարանի սաները, ծավալվեց հետաքրքիր բովանդակալից զրույց աստղերի և տիեզերքի մասին։Մեր սաներն աչքի ընկան իրենց գիտելիքներով և մեծ ակտիվությամբ։Պարոն Միքայելյանը սիրով պատասխանեց մեր սաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին և առաջարկեց վարժարանում հիմնել «Պատանի աստղագետի» ակումբ։

Հանդիպումն անցավ շատ ջերմ ու անմիջական մթնոլորտում։