Artstem College

Ամանոր 2021

Այս տարի ArtSTEM վարժարանի ամանորյա բարձր տրամադրությունն ապահովեցին վարժարանի ամենափոքր սաները։

Առաջին դասարանի սաները բեմադրեցին փոքրիկ ներկայացում, իսկ երկրորդ դասարանի սաները պատրաստել էին անգլերեն տոնական միջոցառում։

Ավարտին Ձմեռ պապիկը նվերներ բաժանեց երեխաներին իրենց առաջադիմության և ստացած գիտելիքների համար։

Թող որ եկող տարին լինի այնքան պայծառ, այնքան դրական ու լուսավոր, որքան երեխաների բարձր տրամադրությունն էր։