Artstem College

Աշակերտները պատմության դասի շրջանակում այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երեկ ArtSTEM-ի 5-րդ, 6-րդ և 8-րդ դասարանի աշակերտները պատմության դասի շրջանակում այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Պատմության ուսուցչուհի Թեհմինե Մարտոյանն աշակերտներին ներկայացրեց Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում (1988-1990 թթ․) ադրբեջանական իշխանությունների կազմակերպած և իրագործած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված խաչքարերը։

Մինչև համալիրի հիմնական մաս հասնելը՝ աշակերտներն անցան բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան պետության հայաշատ քաղաքների անունները։

Այնուհետև աշակերտները ծաղիկներ խոնարհեցին ինչպես 1990-1992 թթ. Հայոց ցեղասպանության հուշապատի մոտ հուղարկավորված հինգ հերոսների գերեզմաններին, այնպես էլ անմար կրակի մոտ՝ առ Աստված հղելով իրենց աղոթքը։

Աշակերտները Հուշապատի վերջնամասում կարդացին ու փորձեցին մտապահել օտարազգի հայասերների անունները՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Բենեդիկտոս XV, Ջակոմո Գորինի, Անատոլ Ֆրանս, Ջեյմս Բրայս, Յոհաննես Լեփսիուս և այլք։