ԱրտՍՏԵՄ վարժարանի III դասարանի սաներն այցելելով Գրականության և արվեստի թանգարան, մասնակցեցին Խաղ-էքսկուրսիա <<Բացահայտում>> կրթական ծրագրին։
Երեխաներին պատմեցին թանգարանի մասին, առաջարկեցին ընտրել քարտեր` գրականության, թատրոնի, կինոյի, երաժշտության <<աշխարհներից>> և հանձնարարեցին ցուցասրահում փնտրել այդ քարտերի վրա պատկերված իրերը։ Ցուցասրահում երեխաները հերթով մոտեցան գտած իրերին և պատմեցին դրանց մասին։ Վերջում, հարց ու պատասխանի միջոցով վերհիշեցին սովորած նյութը։