«ԱրտՍՏԵՄ» վարժարանի 9-րդ դասարանի սաները պատմության ուսուցչուհի Թեհմինե Մարտոյանի ուղեկցությամբ այցելեցին         Հայաստանի Զորյան ինստիտուտ, որը հիմնադրվել է 1982 թ. ԱՄՆ-ի  Մասաչուսեթս նահանգի Բոստոն, իսկ 1984 թ.՝ Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքներում, իսկ 2020-ից գործում է նաև Հայաստանում: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Զորյան ինստիտուտի բացառիկ արխիվում պահվում են շուրջ 800 վերապրողի բանավոր պատմության տեսաձայնագրություններ:

Հայաստանի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն, քաղաքագետ-ցեղասպանագետ Մարի Հովհաննիսյանը սիրով ողջունեց վարժարանի սաներին և ներկայացրեց ինստիտուտի առաքելությունը:

Այցի նպատակը նախագծային աշխատանքի շրջանակում «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի դիտումն էր, որը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: