ն պատկերասրահում 2017 թ․ սեպտեմբերին բացվեց հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր։ Մշակութային այս հրաշալի միջոցառմանը մասնակցեցին նաև ԱրթՍթեմի սաները։ Երեխաները, ինչպես բոլոր այցելուները, հնարավորություն ունեցան տեսնել Հայաստանում առաջին անգամ ցուցադրվող Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Հոկտեմբերի 4-ին Այվազովսկու ցուցահանդես կատարած այցը երեխաներին նոր գիտելիքներ և պատկերացումներ տվեց մեծանուն հայազգի ծովանկարչի ապրած կյանքի, ստեղծագործական գործունեության, ինչպես նաև ցուցահանդեսում ներկայացված նրա բազմաթիվ կտավների վերաբերյալ։