Ճանաչողական էքսկուրսիա ArtSTEM վարժարանի 3-րդ դասարանի սաների մասնակցությամբ:
3-րդ դասարանի սաների համար օրը հագեցած էր և բովանդակալից:
Ճանաչողական էքսկուրսիայի շրջանակներում նրանք շրջայց կատարեցին Աշտարակ քաղաքում գտնվող «Գուրմէ Դուրմէ» շոկոլադի գործարանում, ծանոթացան շոկոլադի ստեղծան պատմությանը, դիտեցին մուլտֆիլմ, քննարկեցին, ապա ճաշակեցին գործարանում արտադրվող համեղ շոկոլադները։
Երեխաները մեծ բավականություն ստացան հատկապես իրենց ձեռքով շոկոլադե սալիկների փաթեթավորման գործընթացում։
Գործարանի հարևանությամբ էր գտնվում Սուրբ Կարմրավոր եկեղեցին։ Ուսուցիչը խոսեց եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունների մասին, ցույց տվեց գմբեթը, խորանը, միասին ուսումնասիրեցին ներսում պահպանված արևելաքրիստոնեական արվեստին բնորոշ որմնանկարների մնացորդները:
Էքսկուրսիան ավարտվեց տպարան այցելությամբ։ Այնտեղ երեխաները ծանոթացան Օֆսեթ տպագրության տեսակին։ Մասնակից եղան գրքի կարման աշխատանքներին։ Խոստացան խնամքով վերաբերվել գրքի յուրաքանչյուր էջին, քանզի գրքերը ստեղծվում են երկար ու բազմաչարչար աշխատանքի արդյունքում։