Մեր սովորողների ծնողները հաճախ են հյուրընկալվում վարժարան՝ դառնալով կրթական գործընթացի անմիջական մասնակիցներ։
Նման օրերը դասարաններում ստեղծում են ջերմ, հետաքրքիր և փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որտեղ սովորողներն իրենց ծնողներին տեսնում են նաև ուսուցչի դերում։
Այս անգամ մեզ հյուր էր եկել IIբ դասարանի աշակերտ Հայկ Հունանյանի մայրիկը` Սոնա Մխիկյանը։
Նա մեկ օր անցկացրեց դպրոցում, հետո վարեց <<Գույնը>> թեմայով դասը։
