Այսօր «Ինժեներական քաղաք» համալիրում տեղի ունեցավ AESA (Armenian Engineers & Scientists of America ) միջազգային գիտական և ինժեներական օլիմպիադայի 24-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել էին Հայաստանի և ԱՄՆ-ի տարբեր դպրոցների աշակերտներ: ArtSTEM վարժարանի աշակերտների կողմից օլիմպիադային ներկայացված 15 նախագծերից 8-ը, զբաղեցնելով հաղթական հորիզոնականներ, արժանացան միջազգային ժյուրիի կողմից սահմանված մրցանակների:Այսօր միջազգային ժյուրին աշակերտներին շնորհեց մեդալներ, հավաստագրեր և դրամական պարգևներ:

Որպես Հայաստանում լավագույն և ամենաշատ նախագծեր ներկայացնող դպրոց
ArtSTEM վարժարանը արժանացավ միջազգային ժյուրիի մրցանակին։

Սույն «Տարվա դպրոց» մրցանակը հպարտությամբ շնորհվում է
ArtSTEM վարժարանին
գիտական գերազանցության և աշակերտների զարգացման գործում ցուցաբերած օրինակելի նվիրվածության համար։