Ինժեներական քաղաքում կայացել է Հայաստանի խոշորագույն դպրոցական կիբեռանվտանգության մրցույթի՝ «ԿիբեռՔվեստ» 2025-ի եզրափակիչ փուլը՝ ամփոփելով շաբաթներ տևած ակտիվ և մրցակցային փուլերը։ Մրցույթին մասնակցել է 1849 աշակերտ՝ 420 թիմով, Հայաստանի բոլոր մարզերի 230 դպրոցներից։
«ԿիբեռՔվեստ» աշակերտական մրցույթն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության նախաձեռնությամբ՝ «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպության կողմից։
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ «ԿիբեռՔվեստ 2025» մրցաշարի եզրափակիչ փուլը։
ԱրտՍՏԵՄ վարժարանի 8-րդ և 9-րդ դասարանի սաները՝ «Mind Hackers_ArtSTEM» թիմով զբաղեցրեցին պատվավոր երրորդ տեղը։
Սովորողները մրցույթի ընթացքում հաջողությամբ հաղթահարեցին բոլոր առաջադրանքները և իրենց աշխատանքները ներկայացրին բարձր մասնագիտական մակարդակով։
Վարժարանը բարձր է գնահատում թիմի ցուցաբերած գիտելիքները, նպատակասլացությունն ու ստեղծարար մոտեցումը, ինչպես նաև engineering-ի ուսուցիչ Մհեր Կնյազյանի ներդրումը կրթական գործընթացի զարգացման գործում…


