Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր վարժարանի 7-րդ դասարանի սան Ռաֆայել Ավագյանը մասնակցել է STEM Olympiad միջազգային մրցույթին և արժանացել բարձր գնահատանքի։
Մրցույթի արդյունքներով՝
🥈 TECHNOLOGY & ENGINEERING — թվային արծաթե մեդալ և սերտիֆիկատ
🥉 SCIENCE — թվային բրոնզե մեդալ և սերտիֆիկատ
🥉 Մաթեմատիկա — թվային բրոնզե մեդալ և սերտիֆիկատ
Միջազգային STEM օլիմպիադան համարվում է աշխարհում խոշորագույն մրցույթներից մեկը, որը միավորում է մաթեմատիկայի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներով հետաքրքրվող աշակերտներին։ Ամեն տարի օլիմպիադային մասնակցում են տասնյակ հազարավոր աշակերտներ ավելի քան 100 երկրներից։ Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում են տարբեր երկրների լավագույն ընտրված մասնակիցները՝ ներկայացնելով իրենց գիտելիքները և ստեղծարար մտածողությունը STEM ուղղություններով։
Սրտանց շնորհավորում ենք մեր սանին այս կարևոր ձեռքբերման համար և մաղթում նորանոր հաղթանակներ։
Շնորհակալություն և շնորհավորանքներ նաև STEM առարկաները դասավանդող ուսուցիչներին՝ այս հաջողության մեջ ունեցած մեծ ներդրման համար։