ARTSTEM-ի աշակերտները մրցանակային տեղեր են զբաղեցրել Koreez – Global Bridge «The Magic of English» մրցույթում
ARTSTEM դպրոցի աշակերտները մասնակցեցին Koreez – Global Bridge «The Magic of English» անգլերենի մրցույթին՝ ցուցադրելով իրենց լեզվական գիտելիքներն ու կարողությունները և արժանանալով մրցանակային տեղերի։
«The Magic of English» մրցույթը նախատեսված էր 3-9-րդ դասարանների աշակերտների համար և բաղկացած էր երեք փուլից՝ երկու առցանց և մեկ առկա։ Այն նպատակ ուներ հնարավորություն ընձեռելու մասնակիցներին ստուգելու և զարգացնելու անգլերենի իրենց գիտելիքները, դրսևորելու լեզվական կարողություններն ու մրցակցելու տարբեր դպրոցների իրենց հասակակիցների հետ։
Մրցույթին մասնակցությունը կարևոր փորձառություն էր ARTSTEM-ի աշակերտների համար՝ նպաստելով նրանց գիտելիքների ամրապնդմանը, ինքնավստահության զարգացմանը և մրցակցային միջավայրում սեփական կարողությունները դրսևորելուն։