Մենք ուժեղ ենք, երբ ունենք կիրթ և բանիմաց ուսուցիչներ, աշխատասեր, խելացի ու նպատակասլաց աշակերտներ ու ուսանողներ, որպես անհատ ձևավորող դպրոցներ ու համալսարաններ։
Մեր երկրում պետք է շատանան այն դպրոցները, որտեղ տրվում է բազմակողմանի կրթություն, որտեղ օգնում են երեխային բացահայտել իր թաքնված ունակությունները, քանզի տարիների աշխատանքը ցույց է տվել, որ չկան անտաղանդ և ապաշնորհ երեխաներ։
Պարզապես պետք է բացահայտել երեխայի թաքնված հատկությունները, ստեղծել պայմաններ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար, տալ բազմակողմանի կրթություն, օգնել երեխային հասկանալ, գտնել իրենը, ինքնարտահայտվել, լուծել իրավիճակային խնդիրներ և ինչու ոչ՝ կայացնել որոշումներ։
Ամերիկյան և Եվրոպական մոդելի մեր վարժարանում միախառնված են հայկական ավանդույթներն ու արտասահմանյան կրթելաոճը։ Այդ միախառնման արդյունքում մեզ հաջողվել է ստանալ կրթական մի մոդել, որը լիովին ադապտացված է հայկական միջավայրին։
STEAM կրթությունն այսօր համարվում է առաջատարներից ամբողջ աշխարհում։
Այն զարգացնում է երեխայի ճարտարագիտական ու կառուցողական հմտությունները, բնագիտական և մաթեմատիկական գիտելիքները, տրամաբանությունը, դիզայներական ճաշակը, ձևավորում է հետաքրքրություն արվեստի նկատմամբ, տալիս է բազմակողմանի և համապարփակ կրթություն։
STEAM ծրագրի կարևոր մոտեցումներից մեկն այն է, որ աշակերտները ոչ միայն սովորում են առարկան, այլև սովորում են` ինչպես պետք է սովորել, ինչպես հարցեր տալ, ինչպես փորձարկել, ինչպես ստեղծել։
Նկարում պատկերված բալիկը ArtSTEM վարժարանի ամենանպատակասլաց աշակերտներից Թորոյան Արեգն է։ Նա ուժեղ է, քանի որ զինված է մնայուն գիտելիքներով։