Վարժարանի առաջին դասարանի սաները նախադասությունը, բառը, վանկը և հնչյունը բացահայտեցին հետաքրքիր պատմության միջոցով։ Պատմության հերոսների ու իրադարձությունների օգնությամբ նրանք առանձնացրին նախադասությունները, բառերը, վանկերն ու հնչյունները։ Խաղային և գործնական առաջադրանքները դասը դարձրին հետաքրքիր, ակտիվ և հիշվող։ Այսպիսով, նոր գիտելիքը երեխաները յուրացրին ոչ միայն լսելով, այլև պատմության մեջ անմիջականորեն ներգրավվելով։
