2-րդ դասարանի սաները ինժեներիայի ժամին պատրաստել են ամրոցներ՝ կիրառելով իրենց երևակայությունն ու ստեղծագործ միտքը։ Սաները ծանոթացել են ամրոցի կառուցվածքին և փորձել են ինքնուրույն ձևավորել այն։ Աշխատանքի ընթացքում զարգացրել են համագործակցության, նախագծման և կառուցողական մտածողության հմտությունները։ Փոքրիկ ինժեներների աշխատանքները ստացվել են հետաքրքիր, յուրօրինակ և տպավորիչ։
