Artstem College

Մայրենի 3-րդ դասարան, Բաց դաս

Դասարան՝ 3-րդ

Առարկա՝ Մայրենի

Ուսուցիչ՝ Մ․ Մանուկյան

3-րդ դասարանում տեղի ունեցավ «Լինում է , չի լինում, մի հեքիաթ է լինում» խորագիրը կրող Բաց դաս։

Ժողովրդական բանահյուսության ուսուցումը լավագույն միջոցներից է երեխաներին իրենց արմատներին ծանոթացնելու, հայեցի մտածողություն ու դաստիարակություն սերմանելու համար։
Տարրական դասարանների դասագրքերում ընդգրկված են առած-ասացվածքներ, առակներ, սուտասելուկներ, շուտասելուկներ, խառնագրեր, հեքիաթներ, թևավոր խոսքեր, խնդուկներ, խաղիկ-տաղիկներ,օրհնանքներ, որոնք ուսուցումը դասը դարձնում են ավելի զվարթ ու հետաքրքրաշարժ։

Դասի ընթացքում ապահովվեց նաև միջառարկայական կապ Technology առարկայի հետ։ Երեխաները ներկայացրին սահիկաշար, որը պատրաստել էին Power Point ծրագրի միջոցով։
Ձեզ հաճելի դիտում սիրելի՛ ծնողներ։