Դասարան՝ 6-րդ
Առարկա՝ աշխարհագրություն
Թեմա՝ «Աշխարհագրական պահմտոցի»
Ուսուցիչ` Լիլիթ Աբգարյան
Վեցերորդ դասարանում տեղի էր ունեցել արտակարգ պատահար։
Անհասկանալի պայմաններում աշակերտներն անհետացել էին և հայտնվել երկրագնդի տարբեր վայրերում։
Բայց ծովահենները աշակերտներին էին փոխանցել հուշող քարտեր, որոնց օգնությամբ նրանք պետք է գուշակեին միմյանց գտնվելու վայրերը։
Դասը անցավ խմբային աշխատանքի մեթոդով, շատ ակտիվ, բուռն քննարկումներով։ Աշակերտները ցուցադրեցին ողջ տարվա ընթացքում իրենց ստացած գիտելիքները։