Ալլա Հարությունյան

 ԱրտՍՏԵՄ վարժարանի <<Հայոց լեզու և գրականություն>> առարկաները դասավանդող ուսուցիչներից մեկը։ Ուսուցչությունը համարում է իր կոչումը, իսկ կրթությունը ՝ ոչ միայն անձ ձևավորելու, այլև Հայաստանի ապագան կերտելու գրավական։ 

 Ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը։ Խորությամբ տիրապետում է իր առարկային և առարկայի դասավանդման յուրահատկություններին։ Ուսուցման ընթացքում կարողանում է խթանել աշակերտների սովորելու կարողություններն ու հմտությունները, հոգ է տանում աշակերտների դաստիարակության, արժեհամակարգի ձևավորման մասին։

 Ունի բազմաթիվ հավաստագրեր և վկայագրեր։