Նարինե Դավոյան

Նարինե Դավոյանը ԱրտՍՏԵՄ վարժարանի անգլերենի ուսուցիչներից մեկն է։

Տիկին Դավոյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, TESOL միջազգային ասոցիացիայի անդամ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ, բազմաթիվ գիտական հոդվածների և մեթոդական ձեռնարկների հեղինակ:

Անգլերենի դասավանդման մեթոդների վերաբերյալ ունի բազմաթիվ գիտական հոդվածներ, մեթոդական ձեռնակներ և մենագրություն:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանոգերմանական ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը: Ստացել է ուսուցչի և բանասերի որակավորում: