Ռուբեն Դալլաքյանը ArtSTEM վարժարանում դասավանդում է գիտություն (science) առարկան։
Նա ֆիզ.մաթ գիտությունների թեկնածու է, աշխատում է նաև Ֆիզիկայի Ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։
Գիտություն առարկան պարոն Դալլաքյանը դասավանդում է անձամբ իր կողմից մշակված մեթոդով։
Նույնիսկ ամենաբարդ երևույթները նա կարողանում է բացատրել յուրաքանչյուր տարիքի աշակերտին հասկանալի, պատկերացնելի լեզվով։
Դասերը սովորաբար բաղկացած են լինում տեսական և գործնական մասերից, որոնք անց են կացվում խաղային մեթոդներով, գիտափորձերով։ Երեխաները կատարում են սեփական հետազոտությունները։
Հաճախ դասերը կազմակերպվում են բացօթյա միջավայրում, նաև՝ արշավների ժամանակ։
Ուսուցչին հաջողվում է երեխաների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների և բնության երևույթների նկատմամբ վաղ տարիքից։
Ընկեր Դալլաքյանը նյութը մատուցում է ոչ ամբողջությամբ՝ տեղ թողնելով նաև որպիսի երեխաները մտածեն և տրամաբանեն:
Առարկան սովորեցնում է մտածել, տրամաբանել, վերլուծել։