Մեր մասին

Բարի գալուստ ArtSTEM վարժարան:

ArtSTEM-ն ինտերակտիվ ուսումնական միջավայր է, որն ուղեկցվում է իրական կյանքում նախագծային սկզբունքով կատարվող գործնական գիտափորձերով և արվեստային գործունեությամբ: Այս հետազոտական և տարբերակված բնույթի ուսուցումը խթանում է հետաքրքրասիրությունը, նպաստում ստեղծագործական, երևակայական և հայտնագործական ունակությունների զարգացմանը: Աշակերտները կսովորեն երևույթների գործառնության սկզբունքը, ինչպես նաև դրանց ներքին և արտաքին կառուցվածքը: Յուրացնելով STEAM ուսումնական ծրագիրը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառներում՝ նրանք կբացահայտեն սարքավորումների, ձգողականության և էլեկտրաէներգիայի աշխարհը: Աշակերտները կներգրավվեն արվեստային գործունեության մեջ՝ կսովորեն գծագրություն, նկարչություն և քանդակագործություն: Նրանք կարող են ըստ ընտրության մասնակցել համակարգչային ծրագրերի ստեղծման, ռոբոտատեխնիկայի, մեխանիզմների հետ աշխատանքի, 3D տպագրության և հրթիռային տեխնիկայի ուսումնասիրության երկարօրյա դասընթացների:
Ծրագիրը գործում է պետական կրթական ծրագրերին զուգընթաց:

Գործընկերներ

Առաքելություն

ArtSTEM վարժարանի առաքելությունն է հնարավորություն ընձեռել իր աշակերտներին կատարելության հասցնելու իրենց գիտելիքները, ինչը հետագայում կնպաստի նրանց հետագա գործունեությանը: ArtSTEM վարժարանն ունի լիարժեք ուսումնական միջավայր, որը զարգացնում է աշակերտների բարոյական վարքագիծը, քննադատական մտածողությունը, պատշաճ ղեկավարման ունակությունները, ցկյանս ուսումնառությունը և ձգտումը ճշմարտության՝ ամուր հիմք ստեղծելով նրանց ճանաչողական, ոչ ճանաչողական և տեխնիկական հմտությունների համար: Արդյունքում, շնորհիվ մեր աշակերտների լավ պատրաստվածության, նրանք կհասնեն հաջողությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում, ինչպես նաև կարիերայում և կյանքում՝ դրական ազդեցություն թողնելով շրջապատող աշխարհի վրա:

Artstem College

Ավետիք Մկրտչյան

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս

Քաղաքաշինական ճարտարապետություն, մանկավարժություն,

1990 թ.-ին հիմնադրել է Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանը

Artstem College

Լաուրա Մկրտչյան

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ա.Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր

2015 թ. հիմնադրել է ArtSTEM վարժարանը

[email protected]

Մեր պատմությունը

1990թ. ակադեմիկոս Ավետիք Մկրտչյանը հիմնադրել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը: Ա.Մկրտչյանը շինարար-ինժեներ և մանկավարժ էր միաժամանակ: Որպես շինարար-ինժեներ նա մեր երկրում բազմաթիվ հայտնի շենքեր ու շինություններ է կառուցել:

Երիտասարդ տարիքում ավարտելով ասպիրանտուրան և պաշտպանելով գիտական ատենախոսությունը`ստանում է գիտական կոչում «շինարարության էկոնոմիկա»-յի ոլորտում: 70-ականներից նա դասավանդել է Պոլիտեխնիկական ինստիտուտում և ծավալել իր մանկավարժական գործունեությունը: Ակադեմիկոսի մահից հետո բուհը վերանվանվել է նրա անունով:

Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանն այսօր 26 տարվա պատմություն ունի և իր ուրույն տեղը ՀՀ բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների շարքում: 2013թ. համազգային վստահություն խորհրդի կողմից բուհն արժանացել է «Տարվա լավագույն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն» մրցանակին: 2015թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից բուհը ստացել է նախադպրոցական և հանրակրթական գործունեության լիցենզիա: Դրա հիմնական նպատակը բուհի ուսանողների համար մասնագիտական գիտելիքների պրակտիկ բազա ստեղծելն է, որը հիմնադրել է ներկայիս ռեկտոր հ.գ.թ., դոցենտ Լաուրա Մկրտչյանը:

Համալսարանի շենքը, որտեղ տեղակայված են նաև նախակրթարանն ու վարժարանը` նույնպես Ա. Մկրտչյանի շինարարական-ինժեներական գործունեության արդյունք է և շատ խորհրդանշական է որպես կրթօջախ` այն խորհրդանշում է նրա երկու մասնագիտությունների սինթեզը:

Մեր հզոր թիմը